Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհում արժևորում են հուշարձանների նշանակությունը՝ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը ամբողջ աշխարհի աչքի առաջ ոչնչացնում է մոլորակի մշակութային ժառանգության մաս հանդիսացող քաղաքակրթական արժեքները։ Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Միջազգային այս օրը ևս մեկ անգամ ահազանգում ենք, որ Արցախում ամենօրյա պարբերականությամբ ոչնչացվում է համաշխարհային քաղաքակրթություն։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվեն, ապա մոլորակը կզրկվի բացառիկ մշակութային արժեքներից։
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն